Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Պետդեպը կոչ է արել ռուս-ուկրաինական սահմանին ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել

Պետդեպը կոչ է արել ռուս-ուկրաինական սահմանին ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել
14.09.2017 | 14:18

ՈՒկրաինայի արևելքում ցանկացած խաղաղարար ուժեր պետք է լայն մանդատ ունենան, այդ թվում` նրանց պետք է տեղակայել ռուս-ուկրաինական սահմանին` ճեպազրույցում հայտարարել է պետդեպի մամլո քարտուղար Հիզեր Նաուերթը։

Նրա խոսքով՝ իրենք կարծում են, որ ՈՒկրաինայի արևելքում ՄԱԿ-ի խաղաղարար ուժերի ներդրումը հնարավոր ուղի է դեպի ուկրաինական ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնում։ «Մեր նպատակը պարզ է՝ մենք ցանկանում ենք վերականգնել ուկրաինական տարածքային ամբողջականությունը և պաշտպանել ուկրաինացիներին՝ անկախ կրոնից, էթնիկ պատկանելությունից կամ լեզվից։Մենք կարծում ենք, որ անվտանգության հետ կապված իրավիճակը կարևոր է բարելավել որպես առաջին քայլ»,- ասել է նա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 5-ին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ կմտցնի բանաձև Դոնբասում՝ շփման գծում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու մասին՝ ԵԱՀԿ աշխատակիցների անվտանգության ապահովման համար։

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ